Բացեցի արխիվս, որ տեսնեմ թե ուր ուղարկեմ զբոսաշրջիկին, որ նրան դուր գա։ Մտածեցի մտածեցի և վերջում որոշեցի նրան ուղարկել Գյումրի։ Գյումրին Հայաստանի երկրորդ քաղաքն է, որը գտնվում է հյուսիսարևմտյան մասում Շիրակի մարզում Երևանից 120 կիլոմետր հեռավորության վրա։ Գյումրիում շատ են հին շենքերը, շինությունները, ռեստորանները, որոնք մարդիկ վերամշակելով պահպանել են հնությունը։ Նաև ասեմ, որ գյումրեցիները աչքի են ընկնում իրենց ուժեղ հումորով։ Հնուց ի վեր Գյումրին եղել է արվեստների և արհեստների քաղաք։ Քաղաքի վարպետները բազմաթիվ շենքեր ու եկեղեցիներ են կառուցել որոնցից շատերը պահպանվել ու հասել են մեզ։ Քաղաքում կան բազմաթիվ արձաններ, հուշարձաններ։ Նաև քաղաքը լի է գեղեցիկ այգիներ ու պուրակներով։ Գյումրին այն եզակի քաղաքներից է, որտեղ ճարտարապետները աշխատել են պահել ու պահպանել Գյումրվա ճարտարապետությունը։ Քաղաքն աչքի է ընկել նաև իր աշուղներով, որոնք իրար հետ մրցումներ են կազմակերպել։ Աշուղների պատվին նույնիսկ արձան է կանգնվեցել։ Քաղաքում զարգացած է եղել արհեստագործությունը։ Արհեստներից յուրաքանչյուրը հանդես է եկել մի համքարությունով և ունեցել է իր սեփական դրոշը։ Զարգացած են եղել Ատաղծագործական, Դարբնոցային, Կարի Համքարությունները։ Այդ համքարությունների դրոշները կարելի է տեսնել Գյումրու Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում։ Հուսով եմ զբոսաշրջիկը լավ ժամանակ կանցկացնի և լավ տպավորություններով լի կվերադառնա իր հայրենիք։